Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենածեր կինը մահացել է 116 տարեկան հասակում


Երեկ Էկվադորում 116 տարեկան հասակում վախճանվել է Մարիա Էսթեր դե Կապովիլյան: Նա պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենածեր մարդը:

Կապովիլյան ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 14֊-ին, ամուսնացել է 1917 թվականին:

Գինեսի գրքի ներկայացուցիչները գտնում են, որ այժմ աշխարհի ամենածեր մարդու տիտղոսը պատկանում է Էլիզաբեթ Բոլդենին, որն ապրում է ԱՄՆ֊-ի Մեմֆիս քաղաքում: Նա նույնպես 116 տարեկան է, բայց Կապովիլյայից 11 ամիս ուշ է ծնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG