Մատչելիության հղումներ

Գլենդեյլում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից արտաքսված Շահեն Քեշիշյանին


Գլենդեյլի ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր «առաջին կարգի մարդասպանության» մեղադրանք է ներկայացվել Բըրբենք քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ, 34-ամյա Շահեն Քեշիշյանին, վավերագրական ֆիլմերի հեղինակ Մայքլ Քրեյվնին սպանելու համար:

2000 թվականի ապրիլի 29-ին Հոլիվուդ մայրուղում Քեշիշյանը վրաերթի է ենթարկել 44-ամյա Մայքլ Քրեյվնին, որը մահացել է հիվանդացում:

Դեպքից հետո Շահեն Քեշիշյանը փախել էր Հայաստան եւ ձերբակալվել միայն 2004 թվականին՝ վիզայի կարգը խախտելու պատճառով: Ավելի ուշ նա արտաքսվել էր Միացյալ Նահանգներ:

Գլենդեյլի ոստիկանության հաղորդագրության համաձայն, սա առաջին դեպքն է, երբ քրեական մեղադրանքների համար պատիժ կրելու նպատակով Հայաստանը որեւէ մեկի արտաքսում է Միացյալ Նահանգներ:

Քեշիշյանի նկատմամբ դատական վճիռը կկայացվի սեպտեմբերի 27-ին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG