Մատչելիության հղումներ

Սահմանազատվում է հայ-վրացական սահմանը


Այսօր եւ վաղը Երեւանում կկայանա հայ-վրացական սահմանազատման համատեղ հանձնաժողովի հերթական աշխատանքային նիստը: Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ վրացական կողմից հանձնաժողովը գլխավորում է Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Մանչգալաձեն:

Գեղամ Ղարիբջանյանը պարզաբանեց, որ 70 տարուց ավելի Հայաստանն ու Վրաստանը ոչ թե անկախ պետություններ են եղել, այլ եղբայրական հանրապետություններ, այժմ երկուստեք հստակություն է անհրաժեշտ:

Ըստ էության տարաձայնություններ ու խնդիրներ չկան: Հարցին, թե ինչո՞ւ է երկարել այս գործընթացը, Հայաստանի փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Հաշվի առնելով օրենսդրական, իրավաբանական, կադաստրային, ինչու չէ՝ նաեւ գեոդեզիական զանազան խնդիներն ու գործընթացները, ամեն ինչ իր հունով ընթանում է, եւ կարծում եմ, որ հանձնաժողովն արդյունավետ աշխատում է»:

Հայ-վրացական սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքային նիստի արդյունքները հայտնի կդառնան վաղը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG