Մատչելիության հղումներ

Ի՞նչ կաներ ռուսաստանցին 1 միլիոն դոլար շահելու դեպքում


Եթե «միջին» ռուսաստանցին վիճակախաղով 1 միլիոն դոլար շահեր, այդ գումարի կեսը կծախսեր բնակարան եւ մեքենա գնելու, ուսման վարձը վճարելու եւ հանգիստը կազմակերպելու վրա: Այդ են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:

Շահումի մեկ քառորդը ռուսաստանցին ի պահ կտար որեւէ հուսալի բանկի: 10 տոկոսը կներդներ բարձր շահույթ բերող, բայց ռիսկային նախագծերում:

Իսկ շահածի 11 տոկոսը ռուսաստանցին կնվիրաբերեր մանկատներին, աղքատ ընտանիքներին եւ հաշմանդամներին:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ հարցումն անցկացվել է Ռուսաստանի մոտ 50 մարզերում, երկրամասերում եւ հանրապետություներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG