Մատչելիության հղումներ

«Արդարություն»-ը նոր քարտուղար է ընտրում


Ազգային Ժողովի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի այսօրվա նիստում ընտրվելու է խմբակցության նոր քարտուղարը՝ Վիկտոր Դալլաքյանի փոխարեն:

«Նիստում առաջին հերթին կընտրվի խմբակցության քարտուղարը: Բնականաբար, կան թեկնածուներ, սակայն, հիմա գտնում եմ ոչ նպատակահարմար դրա մասին խոսել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, խմբակցության քարտուղարի թեկնածուն Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանն է:

«Արդարություն» խմբակցության նիստերին չեն մասնակցում Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Մյուս բոլորը նիստին մասնակցելու են: Խմբակցությունը աշխատում է, էլ ավելի ակտիվ կաշխատի խորհրդարանում եւ դրանից դուրս: Նաեւ ուզում եմ ասել, որ մենք որեւէ մեկին դաշինքում ուժով չենք պահում», - ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Այսօրվա նիստում «Արդարություն» խմբակցությունը վերահաստատելու է իր այն դիրքորոշումը, որ եթե 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով խորհրդարանը ձեւավորելու առաջարկը չընդունվեց, խմբակցությունը Ընտրական օրենսգրքից հետ կկանչի իր ստորագրությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG