Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սիլվա Կապուտիկյանը


Այսօր Երեւանում 87 տարեկան հասակում վախճանվել է հայտնի բանաստեղծուհի, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:

Նրա ստեղծագործությունները, որոնք սիրված են Հայաստանում եւ Սփյուռքում, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Սիլվա Կապուտիկյանը ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական կյանքին, հրապարակային ելույթներ ունեցել ղարաբաղյան շարժման ժամանակ:

2004 թվականի ապրիլի 13-֊ի դեպքերից հետո, երբ Հայաստանի իշխանությունները բռնի ուժով ցրեցին խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում, Սիլվա Կապուտիկյանը ի նշան բողոքի հետ վերադարձրեց իրեն շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Բանաստեղծուհու հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Սիլվա Կապուտիկյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG