Մատչելիության հղումներ

Գեղամ Ղարիբջանյան. «Մոտ ժամանակներս Լիբանանում կանցկացնենք քաղաքական խորհրդակցություններ»


«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք Լիբանանում կանցկացնենք քաղաքական խորհրդակցություններ երկու նախարարությունների միջեւ, կքննարկվեն այդ խնդիրները»,- Լիբանանում խաղաղասիրական միջազգային առաքելությանը Հայաստանի մասնակցության մասին հարցին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

«Հայաստանը ուշի-ուշով հետեւում է զարգացումներին, մենք անընդհատ մեր դեսպանատան միջոցով ստանում ենք ամբողջական տեղեկատվություն, եւ երբ միջազգային խաղաղարար ուժերը հայտնվեն Լիբանանում ու սկսեն իրենց գործողություննեը, երեւի ավելի հստակ կլինի մեր անելիքը», - նշեց դիվանագետը:

«Հայաստանը եւ Կոսովոյում, եւ Իրաքում խաղաղարար առաքելությանը մասնակցում է՝ այս կամ այն խաղաղապահ ստորաբաժանման մաս կազմելով: Առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի», - ասաց նա:

Լիբանանում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը վաղը կքննարկեն Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մասնակցությամբ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG