Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Պետք է իմանանք, թե ի՞նչ մանդատ կունենան մեր ուժերը Լիբանանում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Լիբանան խաղաղապահներ ուղարկելու հեռանկարին, ասել է.- «Մենք արդեն մարդասիրական օգնություն առաքել ենք Լիբանան՝ այնտեղ Ադրբեջանի քաղաքացիներ կան, ու դա շատ կարեւոր է: Բայց մյուս կողմից, մենք պետք է իմանանք, թե ի՞նչ մանդատ կունենան խաղաղարար ուժերը եւ ու՞մ հրամանատարությամբ: Միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնենք»:

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն կարծիք է հայտնել.- «Ադրբեջանի համար մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին շատ օգտակար է: Ադրբեջանը կարող է փորձարկել իր զինվորներին այսպիսի ծայրահեղ պայմաններում: Դա նաեւ Ադրբեջանի վարկի հարցն է: 1000-ից ավելի զինվորներ են հիմա նման փորձառություն անցնում: Դա նշանակում է, որ ադրբեջանցի զինվորները պետք է պատրաստ լինեն ոչ միայն պաշտպանել իրենց հայրենիքը, այլեւ փորձարկվել ծայրահեղ իրավիճակներում»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG