Մատչելիության հղումներ

Օգոստոսի 12-18-ը տեղի ունեցած Ժամանակակից արվեստի Գյումրիի 5-րդ բիենալեի կապակցությամբ Հայաստան էին ժամանել ժամանակակից արվեստի 51 ներկայացուցիչներ արտասահմանից, իսկ բիենալեին իրենց ստեղծագործություններով մասնակցել են 102 արվեստագետներ 19 երկրներից, այդ թվում 25-ը՝ Հայաստանից: Այս մասին հայտնեցին բիենալեի կազմակերպիչներ Արփի Թոքմաջյանն ու Ազատ Սարգսյանը՝ այսօր Գեւորգյան պատկերասրահում հրավիրված ասուլիսում ամփոփելով բիենալեի արդյունքները, որոնցից նրանք շատ գոհ էին:

Բիենալեն, ինչպես նշեց Արփի Թոքմաջյանը, «իսկական տոն էր ժամանակակից արվեստի ներկայացուցիչների եւ, իհարկե, գյումրեցիների համար»: Դրա շրջանակներում տեղի է ունեցել ստեղծագործական հավաք Սեւանի ափին, կազմակերպվել են ցուցադրություններ Գյումրիի տարբեր ցուցասրահներում, ինստալացիաներ, ակցիաներ, պերֆորմանսներ:

Իսկ ամենակարեւորը, Ազատ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի մշակութային կյանքի ապակենտրոնացումն է:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG