Մատչելիության հղումներ

Վանա կատուն՝ բնության հրաշք


Ի դեպ, տնային կենդանիների սիրահարների շրջանում մեծ պահանջարկ վայելող Վանա լճի շրջակայքի այս բնակչին արգելվում է հանել Վանի տարածքից, այն գրանցված է Կարմիր գրքում:

Ինչպես հաղորդել է թուրքական «Ռադիկալ» թերթը, վերջերս Վանի համալսարանում բնակվող 110 կատուները եւ նրանց 45 ձագերը վտանգի տակ են հայտնվել: Խնդիրն այն է, որ համալսարանի մոտակայքի ճանապարհով անցնող մեքենաներից արտանետվող գազերի եւ ճանապարհի փոշու պատճառով կատուները սկսել են կուրանալ, հիվանդանալ եւ սատկել:

Վանի բարկացած բնակիչները փակել էին միակ ճանապարհը կատուներին փրկելու նպատակով եւ պահանջել են կամ համալասարանից ավելի հեռու նոր ճանապարհ գցել, կամ եղած ճանապարհը ասֆալտապատել:

Ի դեպ, միայն վերջերս վանա կատուների թիվը 96-ից հասել էր հազարի, եւ նախատեսվում էր բազմացման ճանապարհով 2 տարուց արդեն հաշվել 3 հազար կատու:

Այս փիսիկները, ի դեպ, հասարակ չեն: Այս կատուն միստիկական էակ է, ասում են, թե նա հաճախ հայտնվում է այն մարդկանց երազներում, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են նրան կյանքում, եւ այդ երազներն էլ երջանկություն են բերում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG