Մատչելիության հղումներ

Ռիչարդ Lուգար. «Մեզ դուր չի գալիս, որ ռուս խաղաղապահները գտվում են Վրաստանում»


Ամերիկացի սենատոր Ռիչադ Lուգարը, որի այցը Հարավային Կովկաս ավարտվեց երեկ, հայտարարել է, թե ռուս խաղաղապահները պետք է լքեն սառեցված հակամարտությունների գոտին՝ Աբխազիան ու Հարավային Օսիան:

«Ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու փաստը մեզ դուր չի գալիս: Հարկ է դիվանագիտական ջանքեր կիրառելով՝ փոխել խաղաղապահների կազմը՝ ներգրավելով ավելի չեզոք ու բարեկամաբար տրամադրված ուժեր»,- հայտարարել է Լուգարը եւ հավելել.- «Միացյալ Նահանգները կիսում է Վրաստանի ժողովրդի այն դիրքորոշումը, ըստ որի ռուս խաղաղապահներ հակամարտության գոտիներում չպետք է լինեն»

Խոսելով ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին, սենատոր Լուգարը ասել է. «Մենք ոգեւորված ենք այն առաջընթացով, որն արձանագրել է Վրաստանը՝ պատրաստություն տեսնելով ՆԱՏՕ-ին՝ հնարավոր անդամակցությանը»

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ Ռիչարդ Lուգարը Սաչխերե քաղաքում հանդիսավորությամբ բացեցին Lեռնահրաձիգային ուսումնական կենտրոնը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG