Մատչելիության հղումներ

Ավստրալիայի իշխանությունները որոշել են կենգուրուներին կերակրել հակաբեղմնավորիչ դեղահաբերով


Այս առաջարկն արժանացել է նաեւ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հավանությանը: «Դա ավելի ճիշտ է, քան կրակել կենդանու վրա»,- հայտարարել են նրանք:

Ավստրիալիայում կա մոտ 57 միլիոն վայրի կենգուրու՝ երկրի բնակչության թվից 3 անգամ ավելի: Սնունդ հայթայթելու նպատակով այս կենդանիներն արդեն սկսել են մոտենալ քաղաքներին եւ լուրջ սպառնալիք են դարձել բնակչության համար. այս տարածքներում հաճախ է խաթարվում տրանսպորտային երթեւեկությունը: Ըստ պետական վիճակագրության, ավտովթարների մոտ 70 տոկոսի պատճառը հենց կենգուրուներն են:

Տեսնելով, որ տարեկան միլիոնավոր կենգուրուների ոչնչացումը չի օգնում, իշխանությունները տարիներ առաջ որոշել էին վիրահատել արուների սեռական օրգանները, սակայն այս մեթոդը եւս արդյունավետ չէր: Ուստի այժմ որոշել են խոտի վրա հակաբեղմնավորիչ հաբեր լցնել այն վայրերում, որտեղ կենգուրուները սնվում են:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG