Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը պատրաստ է ջիհադ հայտարարել՝ գրավյալ տարածքների ազատագրման նպատակով


Ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն ասել է, թե պատրաստ է ջիհադ՝ սրբազան պատերազմ հայտարարել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրելու համար:

«Ես պատրաստ եմ ջիհադ հայտարարել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրելու համար, երբ գա դրա ժամանակը»,-֊ ասել է Փաշազադեն:

«Կարծում եմ, որ այդ ժամանակը կգա, բայց խաղաղ բանակցությունների ներուժը առայժմ չի սպառվել»,- նշել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը:

Նա հայտնել է, որ Ղարաբաղի հարցը առանցքային տեղ է գրավում տարբեր երկրների պաշտոնյաների եւ հոգեւորականների հետ իր հանդիպումների ընթացքում: «Նրանց մեծ մասը պաշտպանում է մեր արդար գործը եւ պատրաստ է օգնել Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում»,-֊ հավաստիացրել է Փաշազադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG