Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը, որպեսզի սահմանին գտնվող հայերը կարողանան Վրաստանի տարածքով հասնել Հայաստան: Այդ մասին այսօր գրում է Թբիլիսիում լույս տեսնող «Ախալի թաոբա» թերթը:

Ռուսաստանը երկու ամիս առաջ փակել էր Լարսի անցակետը, պատճառաբանելով, որ այն պետք է վերանորոգվի:

Վրացական թերթը հայտնում է, որ «հայերի համար անցակետը բացելու վերաբերյալ ռուսական կողմի որոշումը Վրաստանի իշխանությունները ընկալել են որպես վիրավորանք եւ հրաժարվել են իրենց կողմից բացել անցակետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG