Մատչելիության հղումներ

Քոֆի Անանը կայցելի Թուրքիա


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը սեպտեմբերի 6-ին այցելելու է Թուրքիա՝ վարչապետ Թայիբ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ քննարկելու Լիբանանի հարավում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը:

«Զաման» թերթը հաղորդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա է այցելելու Մերձավոր Արեւելք կատարելիք շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա մեկնելու է նաեւ Սիրիա եւ Իրան:

Ըստ թերթի, հասարակությունում առկա դժգոհությունը մեղմելու համար Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե թուրք խաղաղապահները չեն մասնակցելու ոչ զինված ընդհարումներին, ոչ էլ «Հըզբոլահ»-ի զինաթափմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG