Մատչելիության հղումներ

Գիրությունը վտանգավոր է


Ամերիկացի գիտնականները պնդում են, որ քաշի նույնիսկ փոքր ավելցուկը վտանգավոր է առողջության համար եւ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ:

Առողջության ազգային ինստիտուտի մասնագետները փաստում են, որ 170 սանտիմետր հասակ ունեցող տղամարդու նորմալ քաշ է համարվում 72 կիլոգրամը: Տասնամյա հետազոտությունները ցույց են տվել, որ 77 կիլոգրամ քաշի դեպքում վաղաժամ մահվան վտանգը ավելանում է 9 տոկոսով, 82 կիլոգրամի դեպքում՝ 20 տոկոսով, 91 կիլոգրամի դեպքում՝ 40 տոկոսով եւ 102 կիլոգրամի դեպքում՝ 91 տոկոսով:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Մայքլ Լեյցմանը նշել է, որ կանանց մոտ այս օրինաչափությունը ավելի ցայտուն է երեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG