Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ «Պրահայի գործընթացի» շրջանակներում:

«Ներկայումս քննարկվում է այդ հանդիպման ժամկետը եւ վայրը: Նախօրեին ես խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ: Համանախագահները մեզ են ներկայացրել հերթական հանդիպման ժամկետի եւ վայրի շուրջ մի քանի առաջարկներ: Մենք արդեն տվել ենք մեր համաձայնությունը», - ըստ day.az-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Էլմար Մամեդյարովը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում հրդեհների հետ կապված օգոստոսի 22-ին նամակներ է հղել ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտին

«Մենք սպասում ենք նրանց պատասխանին, եւ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւը լրջորեն զբաղվում է այդ հարցով: Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է. մենք պահանջում ենք, որ մոտ օրերս ինչ-որ միջոցներ ձեռնարկվեն՝ հրդեհները կանխելու նպատակով, եւ պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել Հայաստանի հետ միասին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG