Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերիների եւ անհետ կորածների հարցերով զեկուցող Լեո Պլատվոետը մտադիր է սեպտեմբերին այցելել Հարավային Կովկաս:

«Ես տարածաշրջան եմ այցելել հունիսին եւ եղել եմ Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում, որտեղ հանդիպումներ եմ ունեցել իշխանությունների, պատկան մարմինների եւ անհետ կորածների հարազատների հետ: Սեպտեմբերին ես նորից կայցելեմ տարածաշրջան՝ Աբխազիա եւ Լեռնային Ղարաբաղ», - «Թրենդ»-ին ասել է ԵԽԽՎ-ի զեկուցողը:

Լեո Պլատվոետը նաեւ հայտնել է, որ Հարավային Կովկասում գերիների եւ փախստականների վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի հաջորդ տարեսկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG