Մատչելիության հղումներ

Դոնեցկի մոտակայքում ռուսաստանյան ինքնաթիռ է ընկել


Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել ռուսաստանյան ՏՈւ-154 ինքնաթիռը, որում 171 մարդ կար: Ողջ մնացածների մասին տեղեկություններ չկան:

Վթարի պատճառները ճշտվում են: Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են, որ ինքնաթիռը SOS ազդանշան է հաղորդել, ինչից հետո անհետացել է ռադարի էկրանից:

Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովին հանձնաժողով ստեղծել՝ վթարի պատճառները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG