Մատչելիության հղումներ

Վրաստանում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ռազմակայան է բացվել


Վրաստանում այսօր բացվել է լեռնահրաձգային ռազմակայան, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Ռազմակայանը ստեղծվել է Ֆրանսիայի օգնությամբ՝ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր այդ երկրի պաշտպանության փոխնախարար Ժան դե Պոնտոն Ալենկուրը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է.- «Վրաստանի բանակը տարածաշրջանում ամենափոքրերից է, սակայն ամենապատրաստվածներից»:

Նա հայտնել է, որ «հաջորդ տարվա մայիսին Գորիում կբացվի եւս մի ռազմակայան, որը սարքավորված կլինի այնպես, ինչպես վայել է ՆԱՏՕ-ի ապագա անդամ երկրին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG