Մատչելիության հղումներ

Հայ ուսանողի սպանության գործը կասեցվել է


Մոսկվայի մետրոպոլիտենի դատախազությունը կասեցրել է մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում հայ ուսանող Վահան Աբրահամյանցի սպանության գործով հետաքննությունը: Այդ մասին ռուսական «Նովոստի» գործակալությանը հայտնել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը:

«Հետաքննությունը կասեցվել է հանցագործությունն իրականացրած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով»,- ասել է փաստաբանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարելի է չհայտնաբերել հանցագործներին մեծ թվով ականատեսների առկայության դեպքում:

Աբրահամյանցի գործով ձերբակալվել էր Ռուսաստանի մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտ Դենիս Կուլագինը, որը սկզբից խոստովանական ցուցմունք էր տվել, ապա հրաժարվել իր ցուցմունքից: Իրավապահներին չէր հաջողվել հայտնաբերել դանակը, որով սպանվել էր Աբրահամյանցը, իսկ մետրոյի կայարանում տեղադրված տեսախցիկները ոչինչ չէին արձանագրել:

Ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում մի խումբ երիտասարդներ հարձակվել են կայարանում կանգնած ուսանողների վրա, ինչի արդյունքում Մոսկվայի կառավարման համալսարանի ուսանող Վիգեն Աբրահամյանցը դանակահարվել եւ մահացել էր տեղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG