Մատչելիության հղումներ

Այսօր Թբիլիսի է ժամանում ԱՄՆ-ի պատվիրակությունը` Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռիչարդ Լուգարի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, ամերիկացիները Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ կայցելեն Մցխեթա, իսկ Թբիլիսիում կհանդիպեն վարչապետ Զուրաբ Նողաիդելիի եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:

Լուգարի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսի է ժամանում Բաքվից: Ինչպես հաղորդել է Վրաստանի արտգործնախարարությունը, ամերիկացի օրենսդիրների եռօրյա այցը տեղի է ունենում Կենտրոնական Ասիայից էներգակիրների տեղափոխման համար տարանցիկ հանդիսացող երկրներով կատարվող ուղեւորության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG