Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը Իրանից պատասխան է սպասում


Այսօր լրանում է այն վերջնաժամկետը, երբ Իրանը պետք է հստակ պատասխան տա միջազգային հանրությանը՝ պատրա՞ստ է արդյոք դադարեցնել միջուկային ծրագրի իրագործումը, թե ոչ: Միջազգային գրեթե բոլոր կառույցները բազմիցս կոչ են արել պաշտոնական Թեհրանին՝ մինչեւ սահմանված վերջնաժամկետը հստակ պատասխան տալ հարցի վերաբերյալ:

Երեկ Թեհրանում՝ դիմելով հայրենակիցներին, երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց. «Մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք՝ ե’ւ միջուկային ծրագրում ե’ւ մյուս խնդիրներում մենք շարունակելու ենք Աստծո օգնությամբ հզորացնել մեր պետությունը»:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ, դիմելով լրագրողներին, նշեց, թե «որոշ նախանշաններ կան, թե ինչպիսին է լինելու Իրանի պատասխանը, բայց հարկ է սպասել պաշտոնական պատասխանին՝ չմոռանալով, սակայն, թե որքան վտանգավոր է լինելու ողջ աշխարհի համար միջուկային զենքով օժտված Թեհրանի իսլամական վարչակարգը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG