Մատչելիության հղումներ

Ռիչարդ Հոգլանդի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 7-ին


Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության է դրվելու սեպտեմբերի 7-ին: Այդ մասին է հայտնում Սենատի ինտերնետային էջը:

Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը նախագահ Ջորջ Բուշն առաջարկել էր մայիսի վերջին: Սենատի կոմիտեում կայացած քննարկումների ընթացքում սենատորներից ոմանք պահանջել են Հոգլանդից հստակ ձեւակերպել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Նրանք նաեւ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է հետ կանչվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Օգոստոսի 1-ին Հոգլանդի թեկնածության քննարկումը հետաձգվել էր: Սեպտեմբերի 7-ին կոմիտեի անդամները պետք է վերջնական որոշում կայացնեն Հոգլանդի թեկնածության վերաբերյալ: Դրական քվեարկության դեպքում այն կներկայացվի Սենատի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG