Մատչելիության հղումներ

Սենատոր Լուգարը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հիմնախնդիրը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Լուգարը մտադիր է Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը:

Այսօր Բաքու ժամանած սենատորը, ըստ day.az-ի, հայտնել է, թե «մտադիր է Ադրբեջանի իշխանություններից ավելի շատ տեղեկատվություն ստանալ հակամարտության կարգավորման մեխանիզմների վերաբերյալ»:

Բանակցությունների ընթացքում, ըստ Լուգարի, քննարկվելու է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործման, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում համագործակցության հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG