Մատչելիության հղումներ

Մոսկովյան շուկայում տեղի ունեցած պայթյունը 8 մարդու կյանք է խլել


Այսօր առավոտյան Մոսկվայի Չերկիզովյան շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 8 եւ վիրավորվել է 33 մարդ:

Մոսկվայի փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինի վկայությամբ՝ ինքնաշեն պայթուցիք սարք է գործի դրվել: «Սա պատահականություն չէ, ավելի շուտ՝ միտումնավոր գործողություն»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել Ռեսինը:

Մոսկվայի իրավապահ մարմինները պնդում են, որ պայթուցիկը գտնվել է սրճարանում թողած պայուսակում, իսկ հանցագործներն անհայտացել են:

Պայթյունի հետեւանքով փլուզվել է մոտ 200 քառակուսի մետր ծածկույթ:

Առայժմ որեւէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG