Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 2-ին հայտնի կդառնա «Միսս Կովկաս»-ը


Այս տարվա «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթի հաղթողը կհայտարարվի սեպտեմբերի 2-ին՝ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում:

Նախորդ տարվանից մրցույթի կազմակերպման նախաձեռնությունը ստանձնել է «Ֆեշն գրուփ» ընկերությունը, որը նաեւ միջազգային ու հանրապետական այլ ծրագրերի կազմակերպիչ է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գեղեցկության մրցույթի կազմակերպչական խորհրդի ղեկավար Արման Անտոնյանը՝ «անցյալ տարվանից որոշվել է, որ կենտրոնական գրասենյակը պետք է ղեկավարի Հայաստանը»:

Արման Անտոնյանը նշեց, թե «մրցույթի սկզբունքն է՝ միջոցառումը Կովկասի տարբեր հանրապետություններում ու տարբեր քաղաքներում անցկացնելը, հատկապես, որ այն գեղեցկության տոն լինելուց բացի, նաեւ քաղաքական-խաղաղասիրական մեծ ուղերձ է»:

2003 թվականին «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթն անցկացվել է Նալչիկում, 2004-ին՝ Վլադիկավկազում, 2005-ին ու 2006-ին՝ Հայաստանում: Նախորդ տարի հաղթող ճանաչվեց Ջավախքը ներկայացնող Ինեսա Թադեւոսյանը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG