Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու տարիներին Վրաստան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է կառուցվելու:

Ինչպես այսօր Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի փոխնախարար Արչիլ Նիկոլեիշվիլին, սեպտեմբերի կեսերին էլեկտրագծի շինարարության համար մրցույթ է հայտարարվելու: Վրացական կողմը կհատկացնի անհրաժեշտ 50 միլիոն դոլարից 24 միլիոնը, հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը:

Սկզբնական շրջանում Վրաստանը Հայաստանին կապող նոր էլեկտրագիծը կկարողանա փոխանցել 300 մեգավատտ հոսանք, իսկ շինարարության լակատար ավարտից հետո՝ 600 մեգավատտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG