Մատչելիության հղումներ

Բուհական ընդունելության մրցույթի անցողիկ շեմը կիջնի


Ամենաբարձր առաջադիմությունը գրանցվեց հայոց լեզու եւ անգլերեն գրավոր քննություններում. առաջինից 19-20 ստացավ 2180 հոգի, երկրորդից՝ շուրջ 2000-ը: Քիմիա, ստեղծագործական մրցույթ, ընդհանուր պատմություն, կենսաբանություն, ֆրանսերեն բանավոր, ռուսերեն բանավոր, պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից 20 միավորներ այդպես էլ չգրանցվեցին, իսկ հայ ժողովրդի պատմությունից եւ ընդհանուր պատմությունից դիմորդները չկարողացան հաղթահարել նույնիսկ 19 միավորի շեմը:

Սա անմիջականորեն կազդի որոշ մասնագիտությունների գծով մրցույթի անցողիկ շեմի վրա: Ըստ նախնական կանխատեսումների, գրեթե բոլոր բուհերի բնագիտական ֆակուլտետների մրցույթի անցողիկ շեմն այս տարի մի քանի միավորով կիջնի: Մրցույթը հատկապես ցածր կլինի Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական եւ Ագրարային համալսարաններում: Տնտեսագիտական ինստիտուտում անցողիկ շեմի միավորը կնվազի 1-2-ով: Ամենակտրուկ իջեցումը սպասվում է ռուսերենի բլոկի մասնագիտություններում՝ 7-8 միավոր, իսկ քիմիայի ֆակուլտետներում բավարար է միայն դրական ստանալը: Սակայն այս տեղաշարժերը ամենեւին չեն վերաբերում իրավաբանական եւ դիվանագիտական մասնագիտություններ ուսուցանող ֆակուլտետներին. այստեղ կանխատեսվում է անցողիկ միավորների միայն չնչին իջեցում:

Մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 24-ին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG