Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Գերագույն դատարանը կքննարկի Չախմախչյանի մեղավորության հարցը


Այսօր Ռուսաստանի Գերագույն դատարանը կքննարկի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի գործողություններում հանցակազմի առկայության հարցը:

Դատարանը մի քանի անգամ հետաձգել էր իր նիստը Չախմախչյանի հիվանդության պատճառով: Նրա փաստաբան Բորիս Կուզնեցովը հայտնել է, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում գտնվող Չախմախչյանը երիկամների եւ ճնշման հետ կապված խնդիրներ ունի:

Չախմախչյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հունիսի 2-ին «Հայ֊-ռուսական գործարար համագործակցության ընկերակցության» գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովի մոտ Չախմախչյանի ներկայությամբ հայտնաբերվել է 300 հազար դոլար:

Կալմիկիայի խորհրդարանը հետ է կանչել սենատոր Չախմախչյանին, իսկ Դաշնության խորհուրդը զրկել է նրան անձեռնմխելիությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG