Մատչելիության հղումներ

Բեյրութի օդակայանը վերաբացվեց, «Արմավիա»-ն դեռ որոշելու է, թե երբ են վերականգնվելու Երեւան-Բեյրութ թռիչքները


Հինգշաբթի օրվանից Բեյրութի օդակայանը վերաբացվել է ուղեւորատար ինքնաթիռների թռիչքների համար, հաղորդում են արեւմտյան գործակալությունները:

Լիբանանի իշխանությունները պնդում են, որ առեւտրային չվերթների վերականգնումը գործնականում նշանակում է Իսրայելի կողմից Լիբանանի օդային շրջափակման վերացում: Ծովային շրջափակումը մնում է ուժի մեջ:

Միաժամանակ «Արմավիա» ընկերությունից, որը մինչեւ Լիբանանում ռազմական գործողությունների ծավալումը, չվերթներ էր իրականացնում Երեւանից Բեյրութ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ դեռ որոշում չի կայացվել թռիչքները վերականգնելու վերաբերյալ:

«Այսօր այդ հարցը քննարկվել է, եւ մենք որոշել ենք վերջնական վճիռը կայացնել այն բանից հետո, երբ պաշտոնապես տեղեկություններ կստանանք Բեյրութից՝ օդակայանի աշխատանքը վերականգնելու մասին»,֊- ասաց «Արմավիա»-֊ի տնօրենի տեղակալ Արշակ Նալբանդյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG