Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը անձամբ հետեւում է հրդեհների դեմ պայքարին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր մեկնում է Ջավախքի Ադիգենի շրջան, որտեղ շարունակվում են անտառային հրդեհները:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, նախագահ Սահակաշվիլին անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Ադիգենի շրջանում, որտեղ հրդեհը արդեն ոչնչացրել է շուրջ 500 հեկտար անտառ: Հրդեհի մարման գործողություններին մասնակցում է 700 հրշեջ, որոնց օգնում են կրակի վրա հատուկ փրփուր լցնող թուրքական ինքնաթիռները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG