Մատչելիության հղումներ

logo-print

Բաթումիում սկսվում է վրաց-ադրբեջանական գործարար համաժողովը


Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ժամանել է Բաթումի, որտեղ այսօր մեկնարկում է վրաց-ադրբեջանական գործարար համաժողովը: Ռասիզադեն արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունների վիճակը իր վրաց գործընկեր Զուրաբ Նողաիդելիի հետ, որը դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում առանցքայինը էներգետիկ համագործակցությունն է:

Հանդիպման շեմին Վրաստանի բյուջեն ստացավ առաջին ֆինանսական եկամուտը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից. խողովակաշարը շահագործող կոնսորցիումը Վրաստանի կառավարությանը փոխանցեց 11 միլիոն դոլար: Գումարը երկրի կառավարությունը ուղղելու է նախեւառաջ կրթական ու առողջապահական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Բորժոմի կիրճում տուրիստական ենթակառույցները զարգացնելուն:

Վրացական կողմը այսօրվա գործարար համաժողովի ընթացքում հույս ունի նաեւ բարձրացնել գինիների արտահանման հարցը ադրբեջանական շուկա: Պատահական չէ, որ Ադրբեջանի վարչապետի այցի օրակարգի այսօրվա գլխավոր կետերից մեկը գինու ցուցահանդես այցելելն է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG