Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որ այսքան շոգ չլինի»


«Հանդիպումը հանգիստ էր, կառուցողական եւ արդյունավետ»,- ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում չորեքշաբթի օրը ավարտված ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

«Ես կառաջարկեի ավելի հաճախ հենց ոչ ֆորմալ հանդիպումներ անցկացնել, որտեղ ամեն ինչ այսպես հանգիստ է: Բայց նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որպեսզի շոգը այսքան չխեղդի»,- ժպտալով ավելացրել է Հայաստանի նախագահը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակիրճ է պատասխանել.֊- «Հաշվի կառնենք»:

Հանդիպման մասնակիցները ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)Ուզբեկստանի լիրավ անդամակցության մասին որոշում:

Երեկ երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները շարունակել են շփումները ոչ պաշտոնական մթնոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG