Մատչելիության հղումներ

Բաքու-֊Թբիլիսի-֊Ջեյհան նավթատարի գործարկումից հետո Միջերկրական ծով է հասցվել 11 միլիոն բարել ադրբեջանական նավթ:

Ինչպես «Անադոլու» գործակալությանը հայտնել է «Բոթաշ» թուրքական ընկերության ներկայացուցիչ Հեքմեն Չելողլուն, ադրբեջանական նավթով բեռնված 11 նավթատար նավ Ջեյհան նավահանգստից այդ նավթը հասցրել է միջազգային շուկաներ:

Նրա վկայությամբ՝ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել խողովակաշարից նավթի գողության բոլոր դեպքերը:

2006 թվականի վերջին նավթատարով օրական հոսելու է 500 հազար բարել նավթ, իսկ 2008 թվականին այդ ցուցանիշը կկրկնապատկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG