Մատչելիության հղումներ

Ահմադինեժադ. «ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պետք է կանգնեն դատարանի առջեւ»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր հայտարարել է, որ «ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պետք է կանգնեն միջազգային դատարանի առջեւ՝ Իսրայելի հանցագործություններին մասնակից լինելու համար»:

«Նրանք, ովքեր հզորություն, հարստություն, լայն քաղաքական եւ քարոզչական հնարավորություններ ունեն, փոխանակ այդ ամենն ի շահ մարդկության օգտագործելու, ցեղասպանություն են սանձազերծում լիբանանյան ժողովրդի դեմ»,- ասել է Իրանի նախագահը:

Նա ավելացրել է, որ «Իրանը ցանկանում է տեսնել նոր, ազատ Մերձավոր Արեւելք՝ առանց ամերիկյան եւ բրիտանական տիրակալության»:

Այս հայտարարությունները Ահմադինեժադը արել է Արեւելյան Ադրբեջան նահանգում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG