Մատչելիության հղումներ

«Շեն» կոնցեռնի արտադրանքը կարտահանվի Վրաստան


Հայկական «Շեն» կոնցեռնը եւ վրացական HB դիստրիբյուտորական ընկերությունը շինանյութի մատակարարման շուրջ նախնական համաձայնության են եկել:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, «Շեն» կոնցեռնը Վրաստան է ուղարկել իր արտադրանքի առաջին խմբաքանակը, որը արժանացել էր տեղի փորձագետների ամենաբարձր գնահատականին:

«Շեն» կոնցեռնը Հայաստանի շուկայում շինանյութ արտադրող առաջատար ընկերությունն է: Անցյալ տարի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 850 հազար դոլարի ներդրում էր կատարել, դառնալով կոնցեռնի բաժնետոմսերի 36 տոկոսի սեփականատերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG