Մատչելիության հղումներ

Օգոստոսի 14-ին Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում հայտարարվեց նահանգային Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողով հիմնելու մտադրության մասին:

Ամերիկայի հայկական համագումարի արեւմտյան գրասենյակի գործադիր տնօրեն Լենա Կայիմյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «նահանգային Կոնգրեսի երկու պալատները նշեցին Հայաստանի անկախության օրը եւ բանաձեւ կազմեցին՝ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողով հիմնելու մասին»:

Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ամերիկայի հայկական համագումարը, իսկ պաշտոնական առաջարկը ներկայացրեցին կոնգրեսականներ Դարիո Ֆրոմերը եւ կոնգրեսական Գրեգ Աղազարյանը: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է «Կոնգրեսի հայկական հարցերով օրենսդիր հանձնաժողով»:

Երկու բանաձեւերում ասված է, թե «Կալիֆորնիայի հայկական համայնքը հարստացրել է նահանգը գիտական, բժշկական, առեւտրային, գյուղատնտեսական, կառավարման եւ արվեստի բնագավառներում»:

«Կալիֆորնիան առաջին նահանգն է, որ հայկական հարցերով հանձնախումբ պիտի ունենա», - նշեց Լենա Կայիմյանը:

Կալիֆորնիայի Սենատը հայկական հարցերով օրենսդիր հանձնաժողովի կազմավորման մասին պաշտոնապես կհայտարարի այս շաբաթավերջին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG