Մատչելիության հղումներ

logo-print

Հարավային Կովկաս է ժամանել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանը, օգոստոսի 20-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Անտոնիո Գուտերեսը:

Այսօր Բաքվում սկսված վեցօրյա տարածաշրջանային այցի շրջանակներում Գուտերեսը մտադիր է հանդիպել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնյաների եւ տեղահանված անձանց ու փախստականներին հետ:

ՄԱԿ-ը ջանում է ակտիվացնել Փախստականների գործակալության դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում: Խաղաղ կարգավորումը թույլ կտա փախստականներին վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը եւ վերաինտեգրվել: ՄԱԿ-ը, իր հերթին, կկարողանա կրճատել ծախսատար ծրագրերից մեկը՝ Եվրոպայում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հիմնական հոգսը Հարավային Կովկասն է, եւ տարածաշրջանի փախստականների կարիքները հոգալու համար ՄԱԿ-ը տարեկան ծախսում է շուրջ 9,7 միլիոն դոլար:

Ադրբեջանում եւ Վրաստանում Անտոնիո Գուտերեսը հանդիպելու է հազարավոր չեչեն փախստականների հետ, ովքեր չեն վերադառնում հայրենիք, թեեւ համարվում է, որ չեչենական խնդիրը քաղաքական առումով արդեն լուծված է:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG