Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Շամշյան. «Թաղապետի եղբայրը ինձ չի հարվածել, բջջային հեռախոսն ու ձայնագրիչը չի խլել»


«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը այսօր հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ Էրեբունի համայնքի թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանը իրեն չի հարվածել եւ բջջային հեռախոսն ու ձայնագրիչը չի խլել:

Նախկինում Շամշյանը պնդել է, թե հուլիսի 12-֊ին հարձակման է ենթարկվել մի շարք անձանց կողմից, որոնից մեկը եղել է Ռուբեն Հովհաննիսյանը: Շամշյանի ցուցմունքների հիման վրա Ռուբեն Հովհաննիսյանը կալանվել էր, սակայն հետո ազատ արձակվել գրավի դիմաց:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում Շամշյանը ասաց.- «Իմ ցուցմունքներում հստակ գրել եմ, որ հարձակվողների մեջ եղել են այդ անձնավորությունները՝ Ռուբենը, իսկ Ռուբեն Հովհաննիսյանը, այո, չէր թողնում, որ ինձ հարվածեն, ասում էր. «Ոչ ոք չխփեք»:

Այսօր լրագրողը կտրականապես հերքեց, որ իրեն սպառնացել են: «Պարզապես քննիչին ասացի, որ 100 տոկոսով համոզված եմ, որ հարձակման պատճառը եղել է իմ լրագրողական աշխատանքին խոչընդոտելը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG