Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ծնվեց 7-միլիոներորդ բնակիչը


Դուշանբեի քաղաքապետարանը այսօր հայտարարել է, թե մայրաքաղաքի 27-ամյա բնակչուհի Մունիսա Նազրիեւայի տղան դարձել է Տաջիկստանի 7-միլիոներորդ բնակիչը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Տաջիկիստանը, որը ամենաաղքատ երկիրն է ԱՊՀ-ում, ծնելիության մակարդակով առաջինն է նախկին խորհրդային հանրապետություններից: Դեռ 1999 թվականին երկրի բնակչությունը կազմում էր 6 միլիոն: ՄԱԿ-ի տվյալներով, 2005 թվականին տաջիկուհին ունեցել է միջինը 4 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG