Մատչելիության հղումներ

Չճանաչված հանրապետության քաղաքացիները այսօրվանից անձնագրեր են ստանում


Հարավային Օսիայի բնակիչները այսօրվանից սկսել են տեղական անձնագրեր ստանալ, որոնք նախատեսված են ներքին օգտագործման համար:

Մինչեւ այժմ Հարավային Օսիայում երեք տեսակի անձնագրեր են շրջանառվում՝ խորհրդային, ռուսաստանյան եւ արտասահմանյան:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, չճանաչված հանրապետության առաջին անձնագիրը կստանա նախագահ Էդուարդ Կոկոյտին: Դրանից հետո անձնագրեր կտրվեն Հարավային Օսիայի բոլոր քաղաքացիներին, ինչպես նաեւ փախստականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG