Մատչելիության հղումներ

Որո՞նք են աշխարհի առաջատար համալսարանները


«Նյուսուիք Ինթերնեյշնլ» պարբերականը հրապարակել է աշխարհի 100 ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունների ցուցակը: Lավագույնն են ճանաչվել հիմնականում ամերիկյան, մասամբ նաեւ կանադական ու բրիտանական համալսարանները:

Հետազոտության հեղինակները դրա ընթացքում հաշվի են առել ու համադրել մի շարք չափանիշներ՝ սկսած համալսարաններում դասավանդող պրոֆեսորների՝ մասնագիտացված ամսագրերում տպագրած հոդվածների քանակից՝ վերջացրած արտասահմանցի ուսանողների թվով: Առաջին եռյակը զուտ ամերիկյան է՝ Հարվարդ, Սթենֆորդ եւ Յեյլ: Մեկ այլ հեղինակավոր ամերիկյան հաստատություն՝ Փրինստոնի համասլարանը հայտնվել է 15-րդ տեղում: Իսկ բրիտանական Քեմբրիջն ու Օքսֆորդը, համապատասխանաբար՝ 6-րդ ու 8-րդ տեղերում են:

Հարյուրյակում ընդգրկված ասիական համալսարաններից միայն երկուսն են, որ ճապոնական չեն: Դրանք են՝ Հոնգ Կոնգի համալսարանն ու նույն քաղաքի տեխնոլագիական ինստիտուտը, որոնք, սակայն, ձեւավորվել են բրիտանական կառավարման տարիներին եւ իրենց բնույթով եւս առավելապես անգլիական, այլ ոչ թե չինական կրթական համակարգի մաս են կազմում:

Մեկ այլ առանձնահատկությունն էլ, որի մասին խոսում են հետազոտության հեղինակները այն է, որ Եվրոպայի հնագույն համալսարանները աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը: Այսպես, դեռ միջնադարում հիմնված լեգենդար Հեյդելբերգը ցուցակի ետնապահերից է՝ զբաղեցնում է 10-րդ տեղը՝ վերջից, շվեդական Ուպսալայի համասլրանը՝ 88-րդն է:

Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի եւ ԱՊՀ-ի ոչ մի համալսարան չի ընդգրկվել հարյուրյակում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG