Մատչելիության հղումներ

Հաֆիզ Փաշաեւը, 13 տարի Ամերիկայում պաշտոնավարելուց հետո, վերադառնում է Ադրբեջան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով Հաֆիզ Փաշաեւը ազատվել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից եւ նշանակվել Ադրբեջանի փոխարտգործնախարար եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր:

Հաֆիզ Փաշաեւը, որը Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հորեղբայրն է, Միացյալ Նահանգներում պաշտոնավարել է 13 տարի անընդմեջ:

Մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնի Ջոն Հոփքինսի համալսարանում կայացած հրաժեշտի երեկոյի ժամանակ Փաշաեւը ասել էր.֊ «Երբ ես եկա Վաշինգտոն, կարծում էի, թե կկարողանամ վերացնել այն պատժամիջոցները, որոնք Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-֊ը սահմանել էր մինչեւ իմ այստեղ ժամանելը: Ցավոք, լիովին իրականացնել դա չհաջողվեց, թեեւ ԱՄՆ-֊ի նախագահը ամեն տարի կասեցնում է այդ պատժամիջոցների գործողությունը: Այնպես որ, մենք մասնակիորեն ենք կատարել մեր աշխատանքը, եւ ինչ֊-որ բավարարվածություն ես զգում եմ»:

Փաշաեւը նաեւ քննադատել է ԱՄՆ-֊ին: «ԱՄՆ-֊ի նախագահի դոկտրինը աշխարհում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ եւ դրա իրականացման եղանակները երբեմն հիշեցնում են ինձ, թե ինչպես էր Բրեժնեւը տարածում կոմունիզմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG