Մատչելիության հղումներ

Հայերից կազմված ավազակախումբը դատապարտվեց Կուրսկի մարզում


Հայերից կազմված ավազակախմբի անդամները, որոնք երկու տարվա ընթացքում բազմաթիվ հանցագործություններ են կատարել Ռուսաստանի 8 մարզերում, ընդհանուր առմամբ 117 տարվա ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում: Այդ մասին այսօր հայտնել է Կուրսկի մարզային դատախազությունը:

Ավազակախմբի ղեկավար՝ Հայաստանի քաղաքացի 35֊-ամյա Սերգո Խաչատրյանը դատապարտվել է 21 տարվա, մնացած անդամները՝ 12֊ից 18 տարվա ազատազրկման:

Դատախազության տվյալներով՝ ավազակախումբը ավելի քան 60 ավազակային հարձակում է գործել, որոնցից տուժել է 120 քաղաքացի: Ավազակախմբի հանցավոր գործողությունների զոհ են դարձել գլխավորապես ձեռնարկությունների տնօրեններ եւ խոշոր գործարարներ:

Խմբի անդամները ձերբակալվել են 2004 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG