Մատչելիության հղումներ

logo-print

«Բաքու-Ջեյհան» նավթատարը սպառնում է էկոլոգիական աղետով՝ պնդում են բնապահպանները


«Բաքու-Ջեյհան» նավթատարին սպառնում է խողովակների կոռոզիա, ինչը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է «Փլեթֆորմ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը:

Նավթատարի կառուցման կոնսորցիումը ղեկավարող «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը օրերս ստիպված էր դադարեցնել նավթի արտահանումը Ալյասկայում, ինչի պատճառը նույնպես նավթատարի կոռոզիան էր:

«Փլեթֆորմ»-ի փորձագետ Միկա Մինյո Պալուելոն հայտարարել է, թե Կովկասում նավթատարի կառուցման ժամանակ «Բրիթիշ փեթրոլիում»-ը ավելի քիչ էր անհանգստացած բնության պահպանմամբ, արդյունքում՝ Ամերիկայի դեպքերը կարող են կրկնվել Վրաստանի տարածքում:

«Բրիթիշ փեթրոլիում - Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչ Թամամ Բայաթլին հերքել է միջազգային բնապահպանական կազմակերպության հայտարարությունը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի կառուցման ժամանակ օգտագործված մեխանիզմները, տեխնոլոգիաներն ու գործընթացները թույլ են տալիս համոզված ասել, որ նավթատարը անվտանգ եւ արդյունավետ կշահագործվի 40 տարի», - ասել է Բայաթլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG