Մատչելիության հղումներ

logo-print

Evening Standard. «Ահաբեկչությունը տեղի էր ունենալու օգոստոսի 16-֊ին, փորձարկումը՝ այսօր»


Մեծ Բրիտանիայում բացահայտված ահաբեկչությունը պետք է իրականացվեր օգոստոսի 16-֊ին, դրա փորձարկումը՝ այսօր: Այս մասին հայտնում է Լոնդոնում լույս տեսնող Evening Standard երեկոյան թերթը:

Երեկ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են 24 անձինք, ովքեր մեղադրվում են այն բանում, որ ծրագրել են հեղուկ պայթուցիկի օգնությամբ Ատլանտյան օվկիանոսի վրա միաժամանակ պայթեցնել մոտ 10 օդանավ:

Թերթի վկայությամբ՝ ահաբեկչության փորձի մեջ մեղադրվողները մտադրվում էին փորձարկել ահաբեկչությունը, այսինքն ինքնաթիռ անցկացնել հեղուկ պայթուցիկը, եւ եթե դա հաջողվեր, փորձելու էին օգոստոսի 16-֊ին պայթեցնել ինքնաթիռները:

Միաժամանակ այսօր Անգլիական բանկը սառեցրել է ձերբակալվածների հաշիվները եւ հրապարակել նրանցից 19-֊ի անունները, ինչը վրդովմունք է առաջացրել Մեծ Բրիտանիայի կառավարությունում եւ իրավապահ մարմիններում: Ներքին գործերի նախարար Ջոն Ռեյդը ասել է, որ «բանկը պարտավոր էր դա անել իր կանոնների համաձայն, սակայն ահաբեկչության մեջ կասկածվողների անունների հրապարակումը քննության վաղ փուլում անսովոր էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG