Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «ԵԱՀԿ-ն անտեսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անտեսելու եւ Ղարաբաղի հարցում միայն իրենց պետությունների շահերը հաշվի առնելու մեջ»: Ըստ Մամեդովի, համանախագահների կողմից անտեսվում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստը:

«Ցավոք, մենք երբեք որեւէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին համանախագահներից չենք լսել: Տարածքային ամբողջականությունը նրանց համար պետք է հիմնական սկզբունք լիներ, սակայն համանախագահները դրա մասին մոռանում են», - հինգշաբթի օրըANS հեռուստաընկերության «Տեսակետ» հաղորդաշարի եթերում հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու՝ համանախագահների առաջարկին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետը նշել է՝ «Համանախագահները մտածում են Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայերի մասին, անտեսելով 50 հազար ադրբեջանցիներին»:

Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «եթե ԵԱՀԿ համանախագահները չփոխեն իրենց տեսակետը, Ադրբեջանը կարող է Ղարաբաղի հարցով միջնորդության համար դիմել ՄԱԿ-ին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG