Մատչելիության հղումներ

logo-print

Սահակաշվիլին կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին՝ պատրաստ լինել երկիրը պաշտպանելուն


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մինչեւ 40 տարեկան Վրաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են պահեստազորի երկշաբաթյա ծառայություն անցնել:

«Դա անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները զինվորական պատրաստության նվազագույն հմտություններ ունենան: Մենք պետք է առաջիկա ամիսներին ապահովենք 100 հազար մարդու զորահավաք, եթե դա անհրաժեշտ լինի պետությանը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը պահեստազորի «Օսիաուրի» ճամբարում լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը:

«Բոլոր քաղաքներում եւ գյուղերում պետք է լինեն երկիրը պաշտպանելուն պատրաստ տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ», - նշել է Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG