Մատչելիության հղումներ

Փողոցային առեւտուրը ամռանը համաճարակային ռիսկեր է ստեղծում


Ամռան տապին փողոցային առեւտուրը խիստ վտանգավոր համաճարակային ռիսկեր է ստեղծում: Ըստ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վերջին ուսումնասիրությունների արդյունքների, որոնք այսօր ներկայացրեց Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը, վերջին երկու ամսվա ընթացքում կատարվել են 236 նմուշների լաբորատոր փորձաքննություններ, դրանց 50 տոկոսում հայտնաբերվել է մանրէների, աղիքային ցուպիկի բարձր պարունակություն:

Ուսումնասիրվել է փողոցում վաճառվող 57 տեսակի հյութ, դրանց 35 տոկոսում հայտնաբերվել է աղիքային ցուպիկների բարձր պարունակություն: Նույնը հայտնաբերվել է 18 տեսակի «փափուկ»՝ փողոցում հատուկ ապարատներում վաճառվող պաղպաղակների 67 տոկոսում:

Հակահամաճարակային տեսչությունը որեւէ լծակ չունի արգելելու այդ մթերքների առեւտուրը, քանի որ վաճառքի կետերի թույլտվությունը տալիս են թաղապետարանները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG